Եգիպտոսի ապօրինի ղեկավարության որոշումներն օրինական չեն մեզ համար. Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն անդրադարձել է թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե Եգիպտոսը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը սրանից առաջ հերքվել է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից.
«Եգիպտոսում ապօրինի ղեկավարություն է: Այդ պատճառով այդ ղեկավարության ընդունած որոշումներն օրինական չեն մեզ համար: (Տվյալ հարցում) մեր դիրքորոշումը հստակ է: Հայկական հարցով պետք է զբաղվեն ոչ թե պատմաբանները, այլ՝ պատգամավորները: Խորհրդարանների ընդունած որոշումները չեն փոխի պատմական իրողությունները»: