
Վրաստանում գրանցվել են նախագահի առաջին երկու թեկնածուները

«Նովոստի Գրուզիա» գործակալության փոխանցմամբ` Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժոովը պաշտոնապես գրանցել է հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահի ընտրությունների առաջին երկու թեկնածուներին` Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիին եւ Միխայիլ Սալուաշվիլիին:
Հաղորդվում է, որ գրանցման համար ԿԸՀ է դիմել 34 սուբյեկտ, որոնցից երեքը մերժում են ստացել: ԿԸՀ դիմած չորս կուսակցությունները, բացառությամբ լեյբորիստականի, սպասում են գրանցման:
Կառավարող «Վրացական երազանք»-ն առաջադրել է Գեորգի Մարգվելաշվիլիի, նախագահ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժումը»` Դավիդ Բաքրաձեի թեկնածությունը: