Բաժիններ՝

Իրանցի դպրոցականներին կսովորեցնեն որսալ անօդաչու թռչող սարքեր. Associated Press

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր է ավագ դասարանի աշակերտների համար գործարկել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) որսալու հիմքերի ուսուցման ծրագիր: Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները:

Իսլամական հեղափոխության պահակազորի գեներալ Ալի Ֆազլին հայտարարել է, որ համապատասխան առարկան կոչվելու է «պաշտպանության նախապատրաստում»: Ուսումնական կուրսի շրջանակներում դպրոցականներին դասավանդելու են ԱԹՍ-երին հետևելու և դրանց որսալու մեթոդները:

Մասնավորապես, երեխաներին սովորեցնելու են կոտրել համակարգչային ծածկագրերը, որոնց օգնությամբ ղեկավարվում են ԱԹՍ-երը: Գործակալությունն ընդգծում է, որ իրանցի զինվորականներն արդեն իսկ դասավանդում են տեղի դպրոցներում: Նրանք երեխաներին, մասնավորապես, սովորեցնում են քաղաքացիական պաշտպանության հիմքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031