Գրկախառնվելը առողջարար է
Շատերն այն կարծիքին են, որ գրկախառնվելը հաճելի երևույթ է: Սակայն հաճելի լինելուց բացի՝ այն սերտ կապ ունի մեր առողջական վիճակի հետ:
Հին արևելյան գրություններում գրկախառնվելը նկարագրվում է մարդու համար շատ կարևոր արարողություն, որն ունի բուժիչ և երիտասարդեցնող հատկություններ: Դա մի արարողակարգ է, որի ժամանակ փոխանակվում են էներգիաները: Գրկախառնվելը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը, տալիս ֆիզիկական կոմֆորտի զգացողություն, օգնում պայքարելու սթրեսի դեմ, այլև կարգավորում է արյան ճնշումը: Շատերը սիրում են գրկախանվել զուտ այն պատճառով, որ այն տալիս է ջերմության և պաշտպանվածության զգացողություն, գրկախանվելով մենք մեզ սիրված ենք զգում:
Հարցմանը մասնակցած տղամարդիկ պատասխանել են, թե ինչո՞ւ է իրենց դուր գալիս գրկախառնվել: Տղամարդկանց դուր է գալիս գրկվել, քանի որ՝
- Այն հնարավորություն է տալիս զգալու սիրած մարդու հոտը
- Առաջանում է պաշտպանվածության զգացում
- Գրկախառնվելը հանգստացնում է
- Սիրված լինելու զգացողություն
- Հաստատում է ընկերությունը
- Ջերմության զգացողություն է առաջանում
- Հաճույք
Կանանց դուր է գալիս գրկախառնվել, քանի որ՝
- Նրանք իրենց սիրված են զգում
- Մտերմության զգացողություն տվյալ մարդու հետ
- Պաշտպանվածության զգացողություն
- Հոգեբանական օգնություն
- Ջերմության զգացողություն
- Զգացմունքները կիսելու հնարավորություն
- Հաճույք
- Հոգատարության և մխիթարության զգացողություն
- Սեփական անձի կարևորության զգացողություն
Գրկախառնվելը բարելավում է առողջությունը
Սովորաբար ֆիզիկական ինքնազգացողության բարելավման մասին խոսելիս՝ մենք հիշում ենք ճիշտ սննդակարգը և կանոնավոր ֆիզիկական վարժությունները: Սակայն Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հետազոտությունները պարզել են, որ գրկախառնվելը նույնպես հզոր միջոց է ինքնազգացողությունը լավացնելու համար: Հետազոտության արդյունքները հաստատել են, որ բարձր ճնշում ունեցող կանայք, որոնք ամեն օր գրկախառնվել էին իրենց ամուսինների հետ, որոշ ժամանակ անց կարգավորվել էր արյան ճնշումը: Իսկ կարգավորված ճնշումը կանխում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը և զարգացումը:
Ինչպես նշում են հետազոտողները՝ դրական զգացմունքները, որոնք առաջանում են գրկախառնվելու հետևանքով, նպաստում են օրգանիզմի համար օգտակար ֆիզիլոգիական և բիոլոգիական գործընթացների առաջացմանը: Բանն այն է, որ մաշկը, ինչպես նաև մաշկի տակի բջջանյութը պարունակում են բարդ նյարդային ռեցեպտորներ, որոնք, շնորհիվ թափառող նյարդի, ազդանշաններ են տալիս ուղեղին: Թափառող նյարդի գործունեությունն էլ բարձրացնում է արյան մեջ օկսիտոցինի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է դրական զգացողությունների: Ամենօրյա գրկախառնություններն արդյունավետ միջոց են հանդիսանում հոգնածության, սթրեսի և ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարելու համար: Հիշեցննեք, որ գրկախառվելը ամրացնում է իմունիտետը:
Ապացուցված է, որ ապաքինման ընթացքն ավելի կարագանա, եթե հիվանդության ժամանակ հաճախ լինեն մարմնական կոնտակներ:
Գրկախառնվեը լայն կիրառություն է ստացել բժշկության մեջ: Արևմուտքում գրկախառնվելը օգտագործվում է վաղ աուտիզմով տառապող երեխաների համար որպես լրացուցիչ թերապիա: Այդ թերապիայի ժամանակ մայրը երեխային նստեցնում է իր ծնկների վրա և գրկում նրան որոշ ժամանակ: Ժամանակի ընթացքում հիվանդի վիճակը բարելավում է:
Հետազոտությունները նաև պարզել են, որ երեխաներին քնքշություն և ջերմություն չցուցաբերելու դեպքում՝ նրանք հասուն տարիքում դժվար են շփվում մարդկանց հետ, առաջանում է էմոցիոնալ սառնություն և հաղորդակցական խնդիրներ: Առաջանում է վախ և դատարկության զգացում՝ մարդկանց հետ շփվելու ժամանակ:
Մարդու էմոցիոնալ կայունության համար օրեկան հարկավոր է չորս անկեղծ գրկախառնություն, իսկ եթե տվյալ անձը սթրեսի մեջ է, ապա այդ թիվը մեծանում է 2-3 անգամ: