Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ հանքարդյունահանման ոլորտի ձեռնարկությունները զգալիորեն ավելացրել են պետական բյուջե վճարած հարկերը:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանին դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով, Սամվել Հարությունյանին՝ 13 տարի ժամկետով, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարի ժամկետով:
Հուլիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցի թիվ 24/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հյուսիսային Սիրիայում քրդական իրողական ինքնավարությունը հետզհետե ձեւավորվում է ու կայանում: Ներքրդական բանակցություններն արդեն խոսում են իրողական ինքնավարությունը իրավական հարթություն տեղափոխելու մասին:
Տեղի է ունեցել Ազգային խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլիի վրա իրականացված հարձակման գործով դատական հերթական նիստը:
Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում արդեն մեկ տարի է՝ ընդանում է ռազմավարական նշանակության օբյեկտի՝ հայազգի անվանի զորավարներ Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինարարությունը:
Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով իրականացնում է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարից հետո ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի 4-րդ մասով մեղադրվող և այժմ «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը այսօր Երևանում հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:
Պահանջում ենք պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Այս պահանջի վրա կենտրոնացումը բոլորովին չի նշանակում, որ անտեսվում են հանրային տրանսպորտին վերաբերվող «Վճարում ենք 100 դրամ»-ի մյուս պահանջները:
Վրաստանի ու Սինգապուրի նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին և Թոնի Թան Կեն Յամը քննարկել են երկու երկրների միջև հետագա համագործակցության հարցը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության Թեթև արդյունաբերության ճյուղային միության ղեկավար Սուրեն Բեկիրսկին 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց մասնագիտացված խանութի բացումը
YAŞ-ի նիստը կավարտվի օգոստոսի 4-ին, ինչից հետո նախագահ Աբդուլլահ Գյուլը կիրազեկվի դրանում ընդունված որոշումների մասին:
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվե՞լ են արդյոք ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծվե՞լ և համադրվե՞լ են արդյոք նրա և նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ.
Հուլիսի 29-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ատոճանապարհին «ԿամԱԶ» մանիշի ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի ամբողջ աշխատակազմը` 15 աշխատակից, հրաժարական է ներկայացնել` որպես բողոքի նշան նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության չբացահայտման:
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Անվար Ազիմովը:
Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ո՞ւր են նրանք, ովքեր ժողովրդավարության դասեր են տալիս:
Ըստ նրա, Վրթանես Հակոբյանը ոչ թե խուզարկության ժամանակ իր բնակարանից է դիմել փախուստի, այլ դեպքը տեղի է ունեցել փողոցում` նրա բնակարանից բավականին հեռու:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց Վարդան Սեդրակյանին դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով, Սամվել Հարությունյանին՝ 13 տարի ժամկետով, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարի ժամկետով:
MIT-ում աշխատանքի ընդունվել ցանկացողները պետք է հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան հայտ ներկայացնեն MIT-ի ինտերնետային կայքում (www.mit.gov.tr):
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Այս տարվա հունիսին ԱԷՄԳ-ի տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանը ցենտրիֆուգների քանակի և հարստացված ուրանի ծավալի ավելացմամբ խախտում է բանաձևերը:
«Էդ Հայաստանը ոչնչի հետ չես խառնի, սա սահմանադրական կարգ չէ, սա էս կողմից, էն կողմից ստացած անցուդարձ չէ: Երբ մարդիկ սկսում են մարդկանց մեքենաներով տանել, երբ բոլորն իրար ժպտում են, ողջունում են, երբ ստեղծվում է մեծ հույս ամբողջ մթնոլորտի մեջ, դա արդեն Հայաստանն է, երիտասարդները ստացան այդ Հայաստանը»,- այսպես վերլուծեց Աշոտ Մանուչարյանը:
Պայթյունների պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:
Հայտնում ենք, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին պաշտոնից ազատելը համակարգում մշտապես իրականացվող կադրային փոփոխությունների շրջանակում է և որևէ առնչություն չունի ո´չ բողոքի ակցիաների, ո´չ էլ ակտիվիստներին բաժին տանելու հետ:
Հուլիսի 29-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի 54 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում:
Նշվում է, որ մարդիկ ստիպված են լինում սպասել վեց ժամ՝ Իսպանիայի սահմանը հատելու համար:
Նիստի ընթացքում ամբաստանյալ Խ. Պողոսյանը վրդովվեց այն ժամանակ, երբ նրա կինն ու դահլիճում ներկաներից մեկը մի քանի բառ փոխանակեցին: Ամբաստանյալը նույնիսկ հայհոյանք հնչեցրեց ներկաներից մեկի հասցեին: Միջադեպի պատճառով նիստն ընդմիջվեց. երեք մարդ հեռացվեց դատարանի դահլիճից:
Երեկ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակցի կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ Ժորա Մալխասյանի վարած «Տոյոտա» մակնիշի 66 TT 666 համարանիշի ավտոմեքենան:
Գինեսի ռեկորդների գրքի դատավորները գրանցել են մեկ վայրում հավաքված «Սուպերմեն» հայտնի հերոսի կոստյումով երկրպագուների քանակի ռեկորդ: