Ի՞նչ է պատահել ԵՄ-ին ու եվրոպական արժեքներին. Ռեջեփ Էրդողան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը քննադատել է ԵՄ-ին, որ վերջինս բավական վճռականությամբ չի դատապարտել Եգիպտոսի վերջին իրադարձությունները:

Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ՝ հիշեցնելով, որ վերջինս բարձրացրել է Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից արցունքաբեր գազի կիրառման հարցը, սակայն լռել է Կահիրում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ իրականացվող սպանությունների կապակցությամբ.

«Նրանք, ովքեր լռել են, երբ ոչնչացվել է Եգիպտոսի ազգային կամքը, նորից լռում են, երբ սպանում են մարդկանց: Ի՞նչ է պատահել ԵՄ-ին ու եվրոպական արժեքներին, ո՞ւր են նրանք, ովքեր ժողովրդավարության դասեր են տալիս:

Ո՞ւր է ՄԱԿ-ը: Ո՞ւր են նրանք, ովքեր աղմուկ բարձրացրին, երբ թուրքական ոստիկանությունն օգտագործեց կատարելապես արդարացված ու օրինական ձևով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, այժմ, երբ Եգիպտոսում տեղի ունեցավ պետական հեղաշրջում և սպանդ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031