Բաժիններ՝

Ականատես. «Էդ ում ավտոյի դեմը միամիտ ջիպով կտրեն, հետևից ու կողքերից շրջափակեն, որ մարդը չվախենա»

Այսօր «Փաստինֆո»-ին է դիմել Վրթանես Հակոբյանի հարազատներից մեկը, ով ներկա է եղել 27.07.2013թ. վերջինիս բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկություններին՝ որոշ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Փաստինֆո»-ին դիմած քաղաքացին վրդովված էր առանձին լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկատվության կապակցությամբ, թե իբր, երբ ոստիկանության աշխատակիցները ցանկացել են խուզարկություն կատարել Վրթանես Հակոբյանի բնակարանում և գրասենյակում, նա ավտոմեքենայով փախուստի է դիմել` այդ ընթացքում կրակոցներ արձակելով ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ավտոմեքենան վարելով նրանց վրա:

«Փաստինֆո»-ի զրուցակիցը, ում անունը չի հրարապարակվել հրապարակում նրա իսկ ցանկությամբ, պնդել է, որ Վ.Հակոբյանը ոչ մեկի վրա չի կրակել և ընդհանրապես զենք չի օգտագործել։ Ըստ նրա, Վրթանես Հակոբյանը ոչ թե խուզարկության ժամանակ իր բնակարանից է դիմել փախուստի, այլ դեպքը տեղի է ունեցել փողոցում` նրա բնակարանից բավականին հեռու: Ականատեսը պատմել է, որ մի քանի ավտոմեքենա ընթացքի ժամանակ կտրուկ արգելափակել են Վրթանես Հակոբյանի ավտոմեքենայի ճանապարհը։ «Էդ ում ավտոյի դեմը միամիտ ջիպով կտրեն, հետևից ու կողքերից շրջափակեն, որ մարդը չվախենա իրա անվտանգության համար ու չփորձի դուրս գալ շրջափակումից: Դաժե ներկաներն էին վախեցած ու մենակ Վարդանի գնալուց հետո են իմացել, որ շրջափակողները ոստիկաններ են: Սուտ են գրում, թե Վարդանը փախնելու ժամանակ կրակելա ոստիկանների ուղղությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նա:

Ինչ վերաբերում է խուզարկությամբ առգրավված թվով 10 հատ փամփուշտներին, ապա Վ.Հակոբյանի հարազատը մանրամասնել է, որ դրանք հայտնաբերվել են  մեկ այլ անձի կողմից վարձակալած տարածքում։ Նրա ներկայացմամբ, ճիշտ է, տվյալ տարածքը, որտեղ կատարվել է խուզարկությունը, սեփականության իրավունքով պատկանում է Վ.Հակոբյանին, սակայն վարձակալվում է մեկ այլ քաղաքացու կողմից, որտեղ նշված քաղաքացին հիմնել է Վիվարո բուքմեյքերական գրասենյակ և փամփուշտներն էլ հայտնաբերվել են այդ քաղաքացու աշխատասենյակից: Նա պնդել է, որ նշված քաղաքացին հենց խուզարկության պահին խոստովանել է, որ այդ փամփուշտներն իրեն են պատկանում, որոնց գոյության մասին մոռացած է եղել: Ինչ վերաբերում է գումարին, ապա, նրա ներկայացմամբ, ոստիկանության աշխատակիցների կողմից բացարձակապես չի առգրավվել:

Վրթանես Հակոբյանի հարազատն  վրդովված է, որ այս ամենը փորձ է արվում կապել Վարդանի եղբոր` Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ, ով մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ:

Շարունակությունը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս