Բաժիններ՝

Պռոշյանի գյուղապետարանի բոլոր աշխատակիցները հրաժարական են ներկայացրել

Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի ամբողջ աշխատակազմը` 15 աշխատակից, հրաժարական է ներկայացնել` որպես բողոքի նշան նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության չբացահայտման:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը Պռոշյանից, այս պահին աշխատակիցներից 13-ը, դիմումը ձեռքին, սպասում է այն նորընտիր գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանին ներկայացնելուն: Աշխատակիցներից երկուսն ի պաշտոն կարող է հրաժարական տալ` առանց դիմումի ներկայացման: Գյուղապետարանի աշխատակիցները նշում են, որ խնդիրը նոր գյուղապետը չէ, այլ այն, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը շարունակում է մնալ չբացահայտված:

Անդրադառնալով իր աշխատակիցների հրաժարականներին` գյուղապետ Արթուր Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե «եթե ուզում են, կարող են գնալ, գյուղում լիքը կրթված մարդ կա գյուղապետարանում աշխատելու համար»:

Հարցին, թե արդյոք աթոռը թանկ է նրա համար, գյուղապետն ասաց, թե իր համար «գյուղացին է թանկ»:

Շարունակությունը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031