Բաժիններ՝

Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Սիթի» ՍՊ ընկերության՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 37/1 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:

Մասնավորապես՝
– արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
– առաստաղը չի ունեցել հարթ մակերես, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու հավանականությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30