Բաժիններ՝

Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի նիստն Անկարայում կմեկնարկի օգոստոսի 1-ին

Թուրքական Haber7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ օգոստոսի 1-3-ին Անկարայում անցկացվելու է Բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askerî Şûra, YAŞ) նիստը: Այն տեղի է ունենալու Գլխավոր շտաբի շենքում: Նիստը սկսելուց առաջ YAŞ-ի անդամներն այցելելու են Աթաթուրքի դամբարան: Նիստը նախագահելու է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

YAŞ-ի նիստին մասնակցելու են նաև Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուն, ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի ծովակալ (հատուկ չին թուրքական նավատորմում) Մուրաթ Բիլգելը, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մեհմեթ Էրթենը, Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Քալյոնջուն, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, ցամաքային զորքերի ուսուցման ու դոկտրինի (EDOK) հրամանատար, բանակի գեներալ Սերվեթ Յորյուքը:

Բացի այդ, YAŞ-ի նիստին մասնակցելեւ են 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Յալչըն Աթամանը, 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին, 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ահմեթ Թուրմուշը և Էգեյան բանակի հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Աթայը:

Ակնկալվում է, որ YAŞ-ի նիստին չեն մասնակցի «Էրգենեքոնի» գործով կալանավորված բանակի գեներալներ, Նուսրթե Թաշդելերը և Բիլգին Բալանլըն: YAŞ-ի նիստում կբարձրացվեն մի շարք զինվորականների կոչումները, կքննարկվեն զինված ուժերին առնչվող հարցեր, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիային առնչվող հարցեր:

YAŞ-ի նիստը կավարտվի օգոստոսի 4-ին, ինչից հետո նախագահ Աբդուլլահ Գյուլը կիրազեկվի դրանում ընդունված որոշումների մասին: Դրանից հետո այդ որոշումները կներկայացվեն հանրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս