Բաժիններ՝

Ինչու է պաշտոնից ազատվել գնդապետ Սերոբ Հարությունյանը. Ոստիկանության պարզաբանումը

«Լրագիր» կայքէջը անդրադառնալով ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանի պաշտոնանկությանը` կարծիք է հայտնել, թե դա կապված է ուղևորատար տրանսպորտի գների բարձրացման դեմ բողոքող մի շարք ակտիվիստների օրեր առաջ Կենտրոնական բաժին տանելու հետ:
Հայտնում ենք, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին պաշտոնից ազատելը համակարգում մշտապես իրականացվող կադրային փոփոխությունների շրջանակում է և որևէ առնչություն չունի ո´չ բողոքի ակցիաների, ո´չ էլ ակտիվիստներին բաժին տանելու հետ:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված գործողություններին, վերստին հայտարարում ենք, որ դրանք օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում և իրավաչափ են եղել:
Լրատվամիջոցներին դարձյալ կոչ ենք անում` տեղեկատվություն հրապարակելուց առաջ հավաստիությունն անպայման ճշտել ոստիկանության հետ` ընթերցողին թյուրիմացության մեջ գցելուց խուսափելու համար:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031