Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում գրանցվել է «սուպերմենների» ռեկորդ

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Գինեսի ռեկորդների գրքի դատավորները գրանցել են մեկ վայրում հավաքված «Սուպերմեն» հայտնի հերոսի կոստյումով երկրպագուների քանակի ռեկորդ: Այդ արդյունքը գրանցվել է Անգլիայի հյուսիս-արևմուտքում անցկացված Kendal Calling փառատոնի ժամանակ:

Այստեղ հավաքվել է «Սուպերմենի» կարմիր-կապույտ կոստյումներով ու երկար թիկնոցներով միանգամից 867 տղամարդ, կին ու երեխա: «Սուպերմենների» նախորդ ցուցանիշը կազմել էր միայն 556 մարդ:

Փառատոնն անցկացվել է բարեգործական կամպանիայի շրջանակներում, որից ստացված գումարները փոխանցվելու են Help for Heroes հիմնադրամին: Վերջինս օգնություն է ցուցաբերում իրենց պարտականությունների կատարման ժամանակ վիրավորված զինծառայողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031