Իրանը շուտով կունենա 17.000 ակտիվ ցենտրիֆուգ. Մահմուդ Ահմադինեժադ
Իրանական IRIB1 հեռուստաալիքի ուղիղ եթերում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանն ունի մոտ 12.000 ակտիվ ցենտրիֆուգ. «Մենք ունենք միջուկային տեխնոլոգիաներ: 12.000 ակտիվ ցենտրիֆուգի հետ մեկտեղ մենք ունենք ևս 5000 ցենտրիֆուգ, որոնք պատրաստ են գործարկման»:
Այս տարվա հունիսին ԱԷՄԳ-ի տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանը ցենտրիֆուգների քանակի և հարստացված ուրանի ծավալի ավելացմամբ խախտում է բանաձևերը:
Փետրվարի 14-ին Իրանը հայտարարել էր, որ հինգերորդ սերնդի նոր ցենտրիֆուգներ է տեղակայել Նաթանզի միջուկային օբյեկտում: Գազային ցենտրիֆուգները գործածվում են ուրանի հարստացման համար: