ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ
ՀՀ տարածքում`
Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևան քաղաքի հուլիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 39.90C (1973թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 13.20C (1913թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 26.20C