Բաժիններ՝

Թուրքիայի հատուկ ծառայությունները կարիք ունեն արաբերենին, պարսկերենին ու անգլերենին գերազանց տիրապետող մասնագետների

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) կարիք ունի օտար լեզուներին տիրապետող մասնագետների: Խոսքը գնում է արաբերենի, պարսկերենի ու անգլերենի մասին:

MIT-ում աշխատանքի ընդունվել ցանկացողները պետք է հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան հայտ ներկայացնեն MIT-ի ինտերնետային կայքում (www.mit.gov.tr):

Դիմորդները պետք է գերազանց տիրապետեն վերոնշյալ երեք լեզուներին (գրել, կարդալ, լսելով հասկանալ, խոսել, թարգմանչական հմտություններ): Թուրքական Asker Haber-ն այս տեղեկատվությունը վերնագրել է հետևյալ կերպ. «MIT-ը պատրաստվում է Իրանի դեմ պատերազմին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031