Ռուսաստանը փոխարինող է գտել ադրբեջանական նավթին

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ այս տարվա երրորդ եռամսյակին «Մախաչկալա-Նովոռոսիյսկ» նավթամուղը կարող է ընդունել թուրքմենական նավթ: Այս մասին հայտարարել է Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Օլգա Գոլանտը:

Վերջինս չի հայտնել, թե որքան թուրքմենական նավթ կարող է մատակարարվել տվյալ խողովակաշարով՝ ընդգծելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է: «Մախաչկալա-Նովոռոսիյսկ» նավթամուղի թողունակությունը կազմում է 7.5-8 միլիոն տոննա: Ադրբեջանական ԶԼՄ-ներն այդ ամենը մեկնաբանել են որպես «Ռուսաստանը փոխարինող է գտել ադրբեջանական նավթին»:

2013 թվականի մայիսին կասեցվեց նավթի փոխադրման մասին Ադրբեջանի հետ կնքված միջկառավարական համաձայնագրի գործունեությունը, որով Ռուսաստանը պարտավորվել էր Բաքվից տարեկան ներկրել 5 միլիոն տոննա նավթ: Ադրբեջանական նավթը Ռուսաստան էր ուղարկվում «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031