Դանակահարություն Գյումրիում
Հուլիսի 22-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի շրջանում ստացած կտրված վնասվածքով բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Նորայր Պ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Նորայր Պ.-ի մայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հուլիսի 23-ին, ժամը 13.30-ին պարզվել է, որ հուլիսի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 50 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, Նորայր Պ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1976 թ. ծնված Վաչագան Գ.-ն:
Դանակն առգրավված է:
Վաչագան Գ.-ն ձերբակալված է: