Մեծ Բրիտանիան գահաժառանգի ծնվելուց կվաստակի ավելի քան 800 միլիոն դոլար. փորձագետներ
Brand Finance-ի փորձագետները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիան արքայազնի (Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդու) ծնվելուց կվաստակի ավելի քան 800 միլիոն դոլար: Փորձագետները հաշվարկել են, որ այդ գումարի զգալի մասը (մոտ 319 միլիոն դոլար) կազմելու են սպառողական պահանջարկի աճից ստացվելիք եկամուտները, ինչը մասնավորապես վերաբերում է զբոսաշրջիկներին:
Օտարազգի քաղաքացիները բրիտանացիների նման ակտիվորեն գնում են թագավորական ընտանիքի խորհրդանիշով հուշանվերներ: Եվս գրեթե 134 միլիոն դոլար կազմելու է գահաժառանգի ծնվելուն նվիրված միջոցառումներից ստացվելիք պոտենցիալ շահույթը: Եկամուտների այլ աղբյուր է հանդիսանում ապագա մայրերի համար ապրանքների վաճառքի աճը: Նշվում է, որ Քեյթ Միդլթոնն արդեն իսկ լքել է ծննդատունը: