Թուրքական ավիացիան հետախուզական թռիչքներ է գործել Հյուսիսային Իրաքի վրա

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ավիացիան հետախուզական թռիչքներ է իրականացրել Հյուսիսային Իրաքում, ուր գտնվում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ճամբարները:

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 տիպի երկու կործանիչ դուրս է եկել Դիարբեքիրի ավիաբազայից և մոտ երկու ժամ հետախուզական թռիչքներ է իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարների վրա:

Նրանք հետախուզական տվյալներ են հավաքել PKK-ի ճամբարներում տիրող ներկայիս իրավիճակի մասին: PKK-ի զինյալները Թուրքիան լքելու գործընթացը սկսել է այս տարվա մայիսի 8-ին: Ակնկալվում է, որ այդ գործընթացն ավարտվելու է օգոստոսի 15-ին:

Տեսանյութեր

Լրահոս