Բաժիններ՝

Հալեպից Բեյրութ մեկնած ավտոբուսների գնդակոծման հետևանքով տուժել են հայեր (տեսանյութ)

Yerakouyn.com-ի փոխանցմամբ՝ հուլիսի 23-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպից Բեյրութ մեկնած ավտոբուսների (հանրակառքերի) շարասյունը: Միջադեպը գրանցվել է Դամասկոսի ճանապարհին:

Ավտոբուսներում գտնվել են 16 հայեր, որոնցից 14-ին վիրավոր վիճակում տեղափոխել են Հալեպի երեք հիվանդանոցներ՝ Ալթունեան, Ռազի և Պետական Համալսարանի հիվանդանոցներ: Վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է մտահոգիչ: Ավտոբուսի մեջ են գտնվել նաև Կիլիկիո Կաթողիկոսարանի Դպրեվանք մեկնող հինգ նորագիր սաներ (12-15 տարեկան):

Ավտոբուսի մեջ գտնված հայերի անուններն ու վիճակը.

1-Վրէժ Օհանեան (վիրաւոր)
2-Կարօ Պալեան (տունն է, թեթեւ վիրաւոր)
3-Ժոզէֆ Քապերեան (տունն է թեթեւ վիրաւոր)
4-Յակոբ Փոլատեան (տունն է թեթեւ վիրաւոր)
5-Աբիկ Տէյրմենճեան (տունն է)
6-Սարգիս Պօղոսեան (այսօր պիտի ելլէ հիւանդանոցէն)
7-Մարինա Պօղոսեանն (այսօր պիտի ելլէ հիւանդանոցէն)
8-Արենի Պօղոսեան (այսօր պիտի ելլէ հիւանդանոցէն)
9-Գէորգ Պօղոսեան (այսօր պիտի ելլէ հիւանդանոցէն)
10-Օժէն Փիլաւճեան (տունն է)
11-Ռոզին Պաքալեան (այսօր պիտի ելլէ հիւանդանոցէն)
12-Պետիկ Թորոսեան (այսօր պիտի ելլէ հիւանդանոցէն)
13-Յակոբ Մկրտիչեան (տունն է)
14-Մովսէս Սրուրեան եւ երկու զաւակները
15-Թամար Սրուրեան զոհուած

15

24

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս