Մեղադրվում է հանդամասերում 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Թոռնիկ Շամոյանի գործով դատաքննությունը: Datalex տեղեկատվական համակարգի տվյալներով՝ նախկինում չդատված ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Թոռնիկ Շամոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 5-8-ն ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի ընթացքում, Արագածոտնի մարզի Սորիկ գյուղի հանդամասերում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 14 տարին չլրացած անչափահաս Ա. Միրոյանի նկատմամբ:
Նախագահող դատավորը Ռուզաննա Բարսեղյանն է: Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: