Բաժիններ՝

Spiders Escape 3D անվճար խաղը մեկ շաբաթում ներբեռնել է արդեն 500 օգտվող (լուսանկարներ, տեսանյութ)

Spiders Escape 3D անվճար խաղը, մոտ մեկ շաբաթ է, հայտնվել է Google Play-ում: Այս ընթացքում այն ներբեռնել է արդեն 500 օգտվող, որոնց 50%-ը՝ Հայաստանից, իսկ մնացածը` ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից: Խաղը ստեղծել է հայկական X-TECH ընկերության ստեղծագործական թիմը` ծրագրավորողներն ու 3D մոդելավորման մասնագետները:

Ընկերության տնօրեն Արմեն Աթոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սա ընկերության կողմից ստեղծված առաջին 3D խաղն է Android ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների համար: Խաղի ստեղծման աշխատանքները սկսվել են շուրջ 6 ամիս առաջ:

«Սա նմանատիպ մեր առաջին խաղն է, դրա համար այն ստեղծելու աշխատանքները մի քիչ երկար տևեցին: Այստեղ ամենաշատ ժամանակը ծախսվել է գրաֆիկայի վրա`3D տարբեր միջավայրեր`սենյակներ և աշխարհներ ստանալու համար»,- ասաց Ա. Աթոյանը` նշելով, որ խաղը ներբեռնած օգտվողները հիմնականում հենց բարձր են գնահատում խաղի գրաֆիկան, իսկ սցենարը կարծես թե ավելի պարզ է. «Խաղի հերոս-միջատները կորել են և այժմ չեն կարողանում տուն հասնել, միայն դուք կարող եք նրանց օգնել, սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ»,- ասաց Ա. Աթոյանը:

spiders_escape_3d_3

Կարդացեք նաև

spiders_escape_3d_samsung_galaxy_s4_6-580x360

spiders_escape_3-4

spiders_escape_3d_-5

Նա նշում է նաև, որ խաղին Android-ի վերաբերյալ անդրադարձել են տարբեր օտարերկրյա կայքեր, օրինակ` ռուսական, ամերիկյան:

Ընդհանուր առմամբ թիմը ստեղծել է մոտ 10 խաղ: Նրանց կողմից ստեղծված առաջին խաղերը եղել են «Կարգին խաղերը», որոնք ստեղծել են մոտ 3 տարի առաջ, այնուհետև տարբեր խաղեր են ստեղծել, որոնք հիմնականում կարելի էր խաղալ Ինտերնետային դիտարկիչի (Web Browser) մեջ: Իսկ Android ՕՀ-ով աշխատող հեռախոսների համար սա առաջին 3D խաղն է:

Ա. Աթոյանը նշում է, որ խաղը շուտով հասանելի կլինի նաև iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար:

Խաղը կարելի է անվճար ներբեռնել և խաղալ այստեղից.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս