Բաժիններ՝

Google-ը հնարավորություն է տալիս տեսնել «Հարրի Փոթերի» հայտնի նրբանցքը

Google Streeet View ծառայությունը, որը թույլ է տալիս տեսնել աշխարհի տարբեր կետեր, նոր հնարավորություն է տալիս ինտերնետից օգտվողներին` այցելել «Հարրի Փոթերի» հայտնի նրբանցքը:

Որպեսզի ավելացնեն քարտեզում տեղը, որը ինչպես գրված է գրքում, գտնվում է Լոնդոնում, Google-ի աշխատակիցները ուղևորվել են ոչ թե Միացյալ Թագավորություն, այլ ԱՄՆ, գրում է The Next Web-ը: Հենց այդտեղ է գտնվում Warner Brothers-ի տաղավարը, որտեղ նկարահանել են ստուդիայի ամենահաջողված ֆիլմերից մեկը  Հարրի Փոթերի մասին:

googleՍտուդիայում պատմել են, որ նման տաղավար ստեղծելը տևել է 3 ամիս, իսկ կախարդական առևտրի կենտրոնը լցնելու վրա ծախսվել է մոտ կես տարի: Այդ ընթացքում հաջողվել է ստեղծել 20 հազար իրեր և ծանրոցներ, որոնք հետագայում հայտնվել են ֆիլմի կադրերում, և որոնք այժմ կարելի է մանրամասն դիտել Google Street View-ի միջոցով:

Այսինքն` Google-ը, առանց համակարգչային գրաֆիկայի, միայն տեսախցիկով զինելով այդ վայրը՝ կարողացել է վիրտուալ շրջայց կազմակերպել խանութներում, որտեղ կան կախարդական փայտիկներ, գրքեր, և այլն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031