Դիզայներները կատարյալ հեծանիվ են ստեղծել iPhone ունեցողների համար
Դիզայներները նոր էկո-հեծանիվ են ստեղծել, որը կարող է վերալիցքավորել տարբեր սարքեր, օրինակ` iPhone-ը, տեսախցիկները, իսկ տեսականորեն` էլեկտրական մեքենաները:
Աներևակայելի նորաձև հեծանիվը կոչվում է Levitation: Սարքավորումները կարող են միանալ դրան USB պորտի միջոցով, որը թաքնված է հեծանվի ղեկում: Էներգիան գեներացվում է հեծանիվը վարելու ընթացքում`անվակների աշխատանքի ժամանակ, և պահվում է ներկառուցված մարտկոցում: Նշվում է, սակայն, որ այն կարելի է լիցքավորել նաև միացնելով սովորական էլեկտրական վարդակից, գրում է newsru.com-ը:
Հեծանիվը ունի սենսորային էկրան, որ ցուցադրում է, թե որքան էլեկտրաէներգիա է գեներացվել շարժման ընթացքում: Նրանք նշում են նաև, որ իրենց ստեղծած հեծանիվն արտադրում է մաքուր, առողջ և կայուն էներգիա` առանց արտանետումների, և կոչ են անում հովանավորներին՝ աջակցել իրենց նախագծին, որպեսզի Levitation-ի արտադրությունը կարողանան զանգվածային դարձնել: