Բաժիններ՝

Կարկուտից տուժած առավել անապահովներին բաժանեցին սնունդ և հիգիենիկ պարագաներ (տեսանյութ)

altv.am-ի փոխանցմամբ՝ կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները դեռ սպասում և ստանում են օգնություններ ինչպես կառավարության, այնպես էլ տարբեր կազմակերպությունների կողմից: Հերթական օգնությունը մարզի 100 տոկոսով տուժած համայքների առավել անապահով ընտանիքներին հատկացրեց Հայկական Կարմիր խաչ ընկերությունը:
Կարմիր խաչը կարկուտից առավել տուժած 14 համայնքների 4000 տնտեսությունների հատկացրեց սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Այս անգամ Կարմիր խաչը օգնության բաշխումը շարունակեց մարզի Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքներում:

Օգնության տրամադրման գործընթացին ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը: Արմավիրի մարզում գրանցված աղետը ծանր կացության մեջ դրեց ոչ միայն գյուղացիներին, այլ նաև մեզ,- ասաց Կարմիր խաչի նախագահ Մխիթար Մնացականյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031