Արտակարգ իրավիճակ՝ Պռոշյան փողոցի կառավարական ամառանոցի հարևանությամբ (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ ՀՀ կառավարական ամառանոցի հարևանությամբ, հսկայական ծառը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել էր ճանապարհին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը նշված հատվածում դարձել էր միակողմանի: Ծառի շրջվելու մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանել են հատուկ փրկարարական ջոկատի արագ արձագանքման փրկարարները, ովքեր «Կենտրոն կանաչապատում» ընկերության ներկայացուցիչների հետ էլեկտրական սղոցով մասնատել են ծառը, որից հետո երթևեկությունը նշված հատվածում կարգավորվել է: Տեղում են եղել նաև էլեկտրոցանցի պատասխանատուները, քանի որ ծառի ընկնելու հետևանքով պոկվել էր էլեկտրական մալուխը:

Մանրամասները` այստեղ:

scM6XGnujsiwe1AzKrkK_tn tdrSoS6xHuOhDz1UNbX2_tn YjtRSVwhFqgTI6iob9Ze_tn

Տեսանյութեր

Լրահոս