Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է Դորտմունդի «Բորո՞ւսիա»

Ուկրաինական «Շախտյոր» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնության է եկել գերմանական «Բորուսիա» ակումբի հետ` անձնական պայմանագրի շուրջ: Այս մասին, ըստ ռուսական sports.ru կայքի, հայտնել է գերմանական «Bild» պարբերականը: Գերմանական լրատվամիջոցը նշում է, որ այժմ չլուծված է մնում միայն երկու ակումբների` «Շախտյորի» և «Բորուսիայի» միջև պայմանագրի ստորագրումը, քանի որ  դորտմունդյան ակումբը հայ ֆուտբոլիստի համար առաջարկում է 23 մլն եվրո, իսկ «Շախտյորի» ղեկավարությունը նրա տեղափոխության համար պահանջում է 30 մլն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը նախորդ շաբաթների ընթացքում դարձել էր հայկական մամուլի ամենաքննարկվող հարցերից մեկը, սակայն միջազգային մամուլում գերակշռում էր այն միտքը, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի անգլիական «Լիվերպուլ» ակումբի կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս