Բաժիններ՝

Dell ընկերությունը ցանկանում է ստեղծել իր «խելացի» ժամացույցը

Այժմ Dell ընկերությունը կարծես թե պատրաստվում է արտադրել կրելի սարքեր: Ընկերության անհատական համակարգիչների գծով փոխնախագահ Սեն Բարդի խոսքով, ընկերությունում քննարկում են նոր գաղափարներ` կապված այդ շուկայի հետ:

Նրա խոսքով` առաջիկա վեց տարվա ընթացքում սարքերը և դրանց ձևերը կփոփոխվեն, իսկ օգտվողներին նախևառաջ անհրաժեշտ կլինեն շարժական սարքեր: Այս մասին գրում է computerra.ru-ն:

Զարմանալի չէ, որ ընկերությունում դիտարկում են Google Glass-ի և «խելացի» ժամացույցների թեման, քանի որ նախորդ եռամսյակում անհատական համակարգիչների վաճառքները նվազել են մոտ 14%-ով, իսկ կրելի սարքերը դեռևս նրանց համար գրավիչ են թվում, և դրանք պետք է արտարությունում իրենց տեղն ունենան, քան դեռ ուշ չէ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031