Սաֆարյանը մասնակցել է բեռլինյան խորհրդաժողովին

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հուլիսի 2-3-ը Բեռլինում մասնակցեց «Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության ապագան» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովին, որը համատեղ կազմակերպել էին Գերմանիայի ԱԳՆ-ն, Բեռլինի «Անվտանգության քաղաքականության» ակադեմիան, Համբուրգի համալսարանի «ԵԱՀԿ հետազոտությունների կենտրոնը», «Խաղաղության ուսումնասիրությունների եւ անվտանգության քաղաքականության ինստիտուտը»:

Բեռլինում կազմակերպված «ուղեղային գրոհը» Կիեւի ու Վարշավայի խորհրդաժողովների յուրօրինակ շարունակությունն էր, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ անդամ երեք տասնյակ երկրներից ժամանած վաթսունից ավելի դիվանագետներ`դեսպաններ, ԱԳՆ վարչությունների ղեկավարներ (track 1 diplomacy) եւ անկախ փորձագետներ (track 2 diplomacy): Խորհրդաժողովի նպատակն էր առավել խորը հասկանալ տարբեր երկրների դիրքորոշումները` «Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության պայմանագրի» նոր կամ թարմացված տարբերակի, դրա նպատակների ու գործողության շրջանակի, դրա շուրջ ընդհատված բանակցությունները վերսկսելու, համաեվրոպական ու վերտարածաշրջանային պայմանակարգերի հարցերի շուրջ:

Սաֆարյանը մի շարք ելույթներ ու հարցապնդումներ է ունեցել նշված թեմաներով` ներկայացնելով Կովկասում անվտանգության միջավայրն ու դրա մարտահրավերները, Ադրբեջանի կողմից սպառազինությունների թույլատրված չափաքանակների գերազանացումը` հատկապես վերջին, մեկ մլրդ դոլար արժողությամբ հարձակողական սպառազինության ձեռքբերման Մոսկվա-Բաքու գործարքի համատեքստում: Սաֆարյանը կարեւորել է չճանաչված կամ մասնակի ճանաչված պետությունների մասնակցությունը նոր պայմանակարգին ոչ միայն վերտարածաշրջանային, այլեւ համաեվրոպական մակարդակում, ներկայացրել հայաստանյան մոտեցումները այդ խնդիրների  առնչությամբ:

 «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031