Մեղադրվում է կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ

Արարատի և Վայոց Ձորի մարզի Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գևորգ Բաբաքյոխվյանի գործով դատաքննությունը: Ըստ datalex տեղեկատվական համակարգի՝ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141 հոդվածով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Բաբաքյոխվյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-ի հոկտեմբերի 07-ին փաստացի ամուսնացել է Մասիս քաղաքի բնակչուհի, 1997-ին ծնված Արմինե Նահապետյանի հետ և Սայաթ-Նովա գյուղում գտնվող իրենց տանը դրա հաջորդ օրը գիշերը ու դրանից հետո, մինչև Արմինե Նահապետյանի 16 տարին լրանալը` 2013-ի փետրվարի 4-ը, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Արմինե Նահապետյանի հետ:

Ամբաստանյալ Գ. Բաբաքյոխվյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախագահող դատավորը Թաթուլ Պողոսյանն է:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 9-ին:

Տեսանյութեր

Լրահոս