Բաժիններ՝

AltaVista որոնողական համակարգը կփակվի հուլիսի 8-ին

AltaVista որոնողական համակարգը, որը պատկանում է Yahoo-ին, իր աշխատանքը կդադարեցնի 2013 թվականի հուլիսի 8-ին։ Այս մասին նշվում է Tumblr սոցիալական ցանցի՝ Yahoo-ի էջում։ Օգտոգործողներին առաջարկվում է AltaVista-ից անցնել Yahoo! Search ծառայությանը։

AltaVista-ի փակման մասին առաջին անգամ է պաշտոնապես հայտարարվում, թեպետ 2010 թվականից այդ մասին խոսակցություններ կային։

AltaVista-ն հիմնադրվել է 1995 թվականին և իր անվանումը ստացել է կալիֆորնիական Պալո-Ալտո քաղաքից, որտեղ տեղայկայված էր ծառայության նախագծողների շտաբ-բնակարանը։ 2000-ականների սկզբներին այն ամենաճանաչված որոնողական համակարգերից մեկն էր, սակայն հետագայում չկարողացավ դիմանալ Google-ի հետ մրցակցությանը։ 2003 թվականին Yahoo-ն գնեց այս ծառայությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս