Շինարարության ոլորտում ճգնաժամը շարունակվում է
Շինարարության ծավալներն այս տարի մայիսին կրճատվել են 15.9%-ով, իրականացվել է ընդամենը 28.7 մլրդ դրամի շինարարություն: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ ոլորտի կրճատում տեղի ունեցել հիմնականում բոլոր աղբյուրներից ֆինանսավորման նվազման հետևանքով: Մասնավորապես, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունը նվազել է 28.4%-ով, համայնքների միջոցներով՝ 27.5%-ով, կազմակերպությունների միջոցներով՝ 10.8%-ով, բնակչության միջոցներով՝ 2.7%-ով: Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող շինարարությունը նույնպես կրճատվել է՝ համապատասխանաբար 46.4%-ով և 93.5%-ով:
Միայն Գերմանիայի զարգացման բանկի վարկով իրականացվող շինարարությունն է աճել 2.3 անգամ, սակայն ծավալները փոքր են՝ 596.6 մլն դրամ, և ընդհանուր վիճակի վրա էական ազդեցություն չի ունեցել: