Րաֆֆի Հովհաննիսյան. Մեզնից է կախված՝ կամ կլինի Վահե Ավետյան, Աստված չանի, կամ էլ՝ կլինի արդարություն
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ դեռևս շարունակվում է Վահե Ավետյանի մահվան առիթով սկսված բողոքի ակցիան:
Ակցիայի մասնակիցները հայրենակցական երգեր են կատարում: Նրանց շարքերում է նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ որպեսզի քաղաքացիների պահանջները դառնան իրականություն, յուրաքանչյուր խմբակ պետք է դուրս գա առանձին գործողությունների դաշտից, և միասնական քաղաքացիական ճակատ պետք է ստեղծվի:
«Մեզնից է կախված՝ կամ կլինի Վահե Ավետյան, Աստված չանի, կամ էլ՝ կլինի արդարություն»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք արդարության վերականգնում դատական ճանապարհով չե՞ք տեսնում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ:
«Ոչ դատարանն է անկախ, ոչ իշխանությունն է իրավական, գողացվախ է իշխանությունը, ոչ էլ քաղաքացիական զանգվածն է միասնական»,- հայտարարեց նա:
Հարցին էլ՝ արդյոք քաղաքական գնահատական չե՞ք համարում այն, որ հրաժարական տվեց Սուրեն Խաչատրյանը, մանդատից հրաժարվեց Ռուբեն Հայրապետյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրենց պարգևատրողը պետք է պատասխան տա առաջին հերթին»:
Մանրամասները և տեսանյութը՝ առաջիկայում: