
«Հարսնաքար» ռեստորային համալիրի մոտ տեղադրված Վահե Ավետյանի իրազեկման հուշաքարը ապամոնտաժվել է

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանները թույլ չտվեցին շարժվել դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ուղղությամբ:
Այն բանից հետո, երբ ակտիվիստները տեղեկացան, որ ապամոնտաժվել է իրենց կողմից քիչ առաջ «Հարսնաքար» հուշահամալիրի մոտ տեղադրված Վահե Ավետյանի իրազեկման հուշաքարը, ետ վերադարձան, և այժմ իրենց բողոքի ակցիան շարունակում են ռեստորանային համալիրի տարածքում: