Պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Արմեն Բաղրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն հունիսի 28-ին այցելել են Սևանա լճի տարածքում գտնվող հանրային լողափեր:
Ստացած վնասվածքների հետևանքով Տ.Նիկողոսյանը հայտնվել է հեմոռագիկ տրավմատիկ շոկի մեջ: Կատարված անհետաձգելի բժշկական միջամտության շնորհիվ Տ.Նիկողոսյանի կյանքը փրկվել է:
Այդ պահը կհասունանա, եթե Սերժ Սարգսյանը հասկանա, որ Ռուսաստանը որոշել է Հայաստանին Մաքսային/Եվրասիական միության անդամ դարձնել իրենով կամ առանց իրեն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին ռուսները կարող են կանգնեցնել երկընտրանքի առջև՝ արդեն ոչ թե Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն, այլ՝ իշխանությո՞ւն, թե՞ Եվրամիություն:
Երևանի Դրոյի փողոցում գտնվող Վահե Ավետյանի հարազատների բնակարան մեր կատարած այցելության ժամանակ այնտեղ էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի հոսպիտալից դուրս գրումը ձգձգվում է:
Մինչև այժմ իրենց բնակավայրերում անվճար ստուգվել է 329 146 մարդ, որից մոտ 137 հազարը` երեխաներ, վիրահատվել է 11 823-ը, լազերային միջամտության ենթարկվել` 4 540-ը, ակնոց է տրվել մոտ 57 500 մարդու։
Ս․թ․ հունիս ամսին «Լուլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ Հայաստանի Հանրապետությունից «Չանախ» պանիր արտահանելու համար:
Արմեն Չախալյանին բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են Նինոծմինդայի, Ախալքալակի ոստիկանությունը և հատուկ նշանակության ջոկատը` դիմակավորված և ինքնաձիգներով զինված:
Վերջին օրերին լայն սպառման ապրանքների գների տատանում չի դիտարկվել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո քարտուղար Գայանե Սահակյանը, իրենց կողմից ամենօրյա մոնիթորինգի ենթարկվող շուկաներում ապրանքների թանկացում չի դիտվել, այդ թվում՝ ալյուրի և վառելիքի:
«Դա, իհարկե, արդեն մեր ներքին խոհանոցն է, բնական է, ինչ որ պետք է խոսվել է, բայց դրանով սահմանափակվենք, քանի որ պետք չէ այն նորից շահարկել և այդ խնդիրը նորից բարձրացնել»:
ՀՀ պետական պարտքը 2013 թ. մայիսի 31-ի դրությամբ` նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 40 մլն դոլարով և կազմել 4 մլրդ 208 մլ դոլար:
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը 2012 թ. հունիսի 18-ից ՌԴ Սախալինի մարզի Յուժնո-Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պատրաստելու, պահելու և փոխադրելու մեղադրանքով:
Հունիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բանկերի կողմից գնվել է 93 մլն 505 հազար 2 ԱՄՆ դոլար՝ 409.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99 մլն 104 հազար 55 ԱՄՆ դոլար՝ 411.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Դատավարությունն անցկացվելու է Ստամբուլի քրեական դատարանում:
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են դիմում քաղաքապետարան՝ մաքրման աշխատանքներին մասնակցելու համար։
Այսօր՝ հունիսի 29-ին, հեռուստահաղորդավար Վահե Խանամիրյանը աշխատանքի գալու ճանապարհին նկատել է, որ մի տղամարդ փորձում է ինքնասպանության նպատակով ցած նետվել Դավիթաշենի կամրջից։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 23-ից 29-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ:
Ռոուհանին ընդգծել է ազգային տնտեսությունը պետք է ղեկավարվի ժողովրդի կողմից՝ կառավարության վերահսկողության ներքո:
Անդրանիկի փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Ասատրյանը, վարելով Opel մակնիշի 35 ՏV 423 համարանիշի ավտոմեքենան, Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ և նրա հետ եղած 2 անչափահաս երեխաների։
Ս.թ. հունիսի 27-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՄԱՇ-ի առաջնորդներից Գիորգի Վաշաձեն:
Հունիսի 29-ը հանրապետությունում նշվում է իբրեւ անհայտ կորածների օր: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնած միջոցառումների ծրագրի շրջանակում հիշատակի ցերեկույթ էր կազմակերպվել Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:
Բան Կի Մունի խոսքերով՝ ՄԱԿ ԳԱ-ն նման կոչով հանդես է եկել 2007 թվականին, և դրանից հետո մահապատժից հրաժարվել է 6 երկիր՝ Արգենտինա, Բուրունդի, Գաբոն, Լատվիա, Տոգո ու Ուզբեկստան:
ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնը երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանում կազմակերպել էր գեղարվեստական, ալբոմային, մանկական, հանրամատչելի, դասական, թարգմանական գրականության ցուցահանդես-վաճառք, որին ներկայցված էր շուրջ 100 անուն գիրք՝ հրատարակված վերջին երեք տարիներին:
Ջրհեղեղի պատճառով ոչնչացվել է 2038 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, վնասվել է 97.500 հեկտար տարածք, կործանվել է 247 տուն:
Հունիսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Շահումյան 7-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան, որը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:
ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 թվականի հունիսի 29-ին (շաբաթ օրը)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում: