Բաժիններ՝

Հանքարդյունաբերությունն աճել է, մշակող արդյունաբերությունը՝ նվազել

2013 թ. մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալները, նախորդ տարվա մայիսի նկատմամբ, նվազել են 7.4%-ով և կազմել 90 մլրդ 153.9 մլն դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիսը 2012-ի նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է արդյունաբերության 8% աճ:

Ուշագրավ է, որ 12-ամսյա կտրվածքով այս նվազումը տեղի ունեցել մշակող արդյունաբերության (11%) և էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման (18.1%) ոլորտներում, մինչդեռ հանքարդյունաբերության աճը 12.5% է:

Մշակող արդյունաբերության ոլորտում զգալի է անկումը սննդամթերքի արտադրության մեջ՝ 25.7%, խմիչքների արտադրության՝ 22.4%, հագուստի արտադրության՝ 17.4%: Չնայած ընդհանուր ոլորտի անկմանը, որոշ ճյուղերում գրանցվել է նաև աճ՝ դեղագործական արտադրանքի արտադրություն՝ 45.7%, մանածագործական արտադրատեսակների արտադրություն՝ 12.1%, քիմիական արտադրությունում՝ 9.6:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս