Խոշոր և միջին բիզնեսը բանկերին պարտք է 1 տրիլիոն 462 միլիարդ դրամ
ՀՀ խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների ընդամենը պարտավորությունները (կրեդիտորական պարտքերը, բանկերի վարկերը և փոխառությունները) 2013թ. մարտի վերջի դրությամբ կազմել են 2 084 915.5 մլն. դրամ, իսկ դեբիտորական պարտքերը` 644 711.0 մլն. դրամ:
Կազմակերպությունների պարտքերը եռամսյակի ընթացքում աճել են 4.1%-ով կամ 81.7 միլիարդ դրամով։
Ընդրանուր 2.084 տրիլիոն դրամ պարտքի առույուծի բաժինը՝ 70.1%-ը (1.462 տրիլիոն) բաժին է ընկնում բանկերին։ Գնումների գծով պարտքերի չափը կազմում է 326.6 միլիարդ դրամ (15.7%)։ Պետական բյուջեին հայաստանյան միջին և խոշոր ընկերությունները պարտք են 45.3 միլիարդ դրամ, որը կազմում է ընդհանուր պարտքերի 2.2%-ը։