Ընդդիմությունն այս տարի Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու ծրագրեր չունի

«Որևէ մեկը որևէ մեկի համար ոչ պայքարելու է, ոչ էլ շագանակներ է կրակից հանելու։ Դա կախված է ժողովրդից»,- «Ա1+»-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Ժառանգությունն» իշխանափոխության վատ փորձ ունի՝ ինքն ուզում էր դա փետրվարին անել, ընդդիմությունը հարձակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման վրա։ Հիմա «Ժառանգությունը» չի մտածում իշխանափոխության շարժում առաջնորդելու մասին. «Առաջնորդությունն ով ուզում է՝ թող վերցնի»։

Հիմա «Ժառանգությունը» պատրաստվում է քաղաքական ամռանը, այն կանցկացնի բացառապես մարզային հանդիպումների մեջ՝ հասկանալու, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Հայ Ազգային Կոնգրեսն ամառը կնվիրի տարածքային կազմակերպությունների զարգացմանն ու նոր համակիրների ներգրավմանը, պետք է աշնանը նախապատրաստվել։

«Վերջին մեկ ամսվա իրադարձությունները թույլ են տալիս եզրակացնել, որ այս ռեժիմի գործած հանցանքների բացահայտումը դեռ չի ավարտվել, երկար մի շղթա կա»,- ասել է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։

Քաղաքական թեժ աշնան կամ այս տարի իշխանափոխության սպասելու մասին հարցը Արման Մուսինյանի համար արհեստական է։ Իշխանության գլխին բանդիտներ ու գողեր են, ի՞նչ պիտի անի ընդդիմությունը՝ պիտի պայքարի. «Հիմա եթե հունվարի 2-ին լինի, դուք կասեք, էս տարի չեղավ»։

Մանրամասն կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս