Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Խոսքն այն երիտասարդի մասին է, ում սպանեցին իր նշանադրության օրը, և ով պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ:
Էրդողանն այսօր հանդիպելու է նաև նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված ցուցանիշների համաձայն՝ այս տարվա մայիսին սպառողական գներն աճել են 5.2%-ով նախորդ տարվա մայիսի համեմատ, մինչդեռ միջին անվանական աշխատավարձի աճը կազմել է 4.1%: Այսինքն աշխատավարձի աճի միտումները «չեն հասցնում» գնաճի ետևից:
Այս մասին նշված է 2005 թվականին Արգենտինայի դատախազության պատրաստած մեղադրական եզրակացությունում:
Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատա-բժշկական գիտա-գործնական կենտրոնի մոտ են հավաքվել մոտ 150 ավելի քաղաքացիներ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի կառավարությունը որոշել է գիմնազիաներում մտցնել թուրքերեն՝ որպես երկրորդ լեզու:
Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:
Երևանում տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ:
Ըստ օպերատիվ տվյալների` բանկում աղջկա ունեցած աշխատանքային լիազորությունների շնորհիվ 30-ամյա մոսկվացին առանց խոչընդոտի մտել է ֆինանսական բաժնի գրասենյակ և մի քանի րոպե անց դուրս է եկել այնտեղից փողի պարկով:
Իրակլի Ալասանիան կառավարության այսօրվա նիստից առաջ պահանջել է ցուցադրական դատավարություն անցկացնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նախորդ տարի Վրաստանում ստեղծել են տոտալ բռնության համակարգ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Հանրապետության Նախագահը Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին
Խաչատուր Պողոսյանի նախաքննական ցուցմունքներից մեկում էլ նշված էր, որ Վարդան Սեդրակյանն իրենց պատվիրել է նաև վախեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին և փեսային՝ Միքայել Մինասյանին, ինչպես նաև՝ թերթերից մեկի խմբագրին, սակայն ոչինչ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ:
Բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում և բակերում տեղադրվել է նաև 8 նոր ցայտաղբյուր:
Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտը:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերը լավ բան չեն խոստանում. այս տարի հունվար-մայիսին աճը կազմել է ընդամենը 0.2%:
Էրդողանը դատական հայց էր ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ, որում պահանջել է 100.000 լիրա (ավելի քան 53.000 դոլար) փոխհատուցում:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Դատախազության եւ ՀՔԾ աշխատակիցների համար նախատեսված ծառայողական համազգեստների օրինակելի ձեւերը:
Միխեիլ Սաակաշվիլին այսօր ներկա է գտնվելու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված համագումարին:
Այս մասին նշված է SOCAR-Georgian-ի տարածած հայտարարությունում:
«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության հետ կապված հայտարարության համար: Վարչապետը կառավարության նիստերում պարբերաբար կարևորում է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները: Վերահսկիչ պալատի նախագահը ՀՀ Ազգային ժողովում խոսելով գնումների և շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության և գնումների […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 20-ին ժամը 18.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ջրամատակարարումը:
Բնավ պատահական չէ, որ վարչախմբի ներկայացուցչի այս արարքը համընկնում է Արցախի հարցի կարգավորման համատեքստում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հերթական ակտիվացմանը:
Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածում կատարված փոփոխության վերաբերյալ)
Բնապահպանության նախարարությունը 2013 թվականի ապրիլի 26-ին «Մեգո գոլդ» ընկերության Թուխմանուկ հանքավայրի պոչամբարի նախագծին բացասական եզրակացություն տվեց, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց հասարակության շրջանում:
Մենք կհիվանդանանք այս երաժշտությունից, մենք մոլորված երիտասարդներ ունենք, որոնք այնքան բարձր են միացնում այդ երգերի ձայնը, իսկ հետո ասում են` այս հիվանդությունը որտեղի՞ց, ինչո՞ւ է այսինչ մարդն այդքան ճչում կամ այդքան ներվային:
Հունիսի 19-ին, ժամը 15.05-ին, Գորիս քաղաքի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով,«Ֆ-1» տիպի 3 նռնակ` 1 պայթուցիչով, «ՊԳ» տիպի հակատանկային 1 նռնակ, 14 մմ տրամաչափի 9 արկ, «ԴՇԿ» գնդացրի 12,7 մմ տրամաչափի 1, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի՝ 71 և «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
ԲՀԿ խմբակցությունն այս առումով առաջարկում է կազմակերպել քննարկումներ` տեղեկանալու համար ապահովության գինը ու չկանգնելու համար փաստի առաջ, որ հետո չեն հիշում` ինչ են արել, ինչի դիմաց:
ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր վաղ առավոտյան անցկացրել են հերթական պարապմունքները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։
Դուք ի՞նչ է՝ կարծում էիք, որ եթե չասեք կանանց, մենք կըմբոստանանք ու չե՞նք հաստատի էս վարկը: Եվ դուք համոզված եք, որ այս վարկն այն վարկի ճակատագրին է արժանանալու, դրա համար ե՞ք դրել անունը՝ «կանանց…»:
Հայաստանի դիրքերը բարելավվել են և դասակարգման 2-րդ խմբից Հայաստանը բարձրացել է 1-ին խումբ: