Բաժիններ՝

Դատախազության եւ ՀՔԾ աշխատակիցներն այսուհետ համազգեստ կկրեն (ֆոտոշարք)

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Դատախազության եւ ՀՔԾ աշխատակիցների համար նախատեսված ծառայողական համազգեստների օրինակելի ձեւերը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ընդ որում, սահմանված կարգի համաձայն, նախատեսվում է ունենալ ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային համազգեստ: Իսկ սեզոնային անցումը կկատարվի դատախազության աշխատակիցների համար գլխավոր դատախազի, ՀՔԾ աշխատակիցների համար՝ ՀՔԾ պետի հրամանով:

Նախատեսված են նաեւ ամենօրյա եւ տոնական համազգեստներ, որոնց կրման կարգը եւս կարգավորվում է տվյալ գերատեսչության ղեկավարի հրամանով:

Համազգեստներից բացի հաստատվել են նաեւ ուսադիրների, գլխարկների, փողկապների եւ անգամ ծառայողական կոշիկների ձեւերը, ինչպես տղամարդ, այնպես էլ կին ծառայողների համար:

Կարդացեք նաև

Ի դեպ, համազգեստները տարբերակված են նաեւ ըստ այն կրողի դասային աստիճանի:

Այսպես. 1-ին, 2-րդ և 3-րդ դաuի պետական խորհրդականի դաuային աստիճան ունեցող ՀՔԾ ծառայողների համազգեuտը մուգ շագանակագույն գաբարդինից է, իuկ 3-րդ դաuի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դաuի խորհրդականի դաuային աստիճան ունեցող ծառայողներինը` մուգ շագանակագույն կիսաբրդյա կտորից:

Դատախազության աշխատակիցների համար՝ բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համազգեստը մուգ կապույտ գույնի գաբարդինից է, իսկ 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազներինը` մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից:

Ի դեպ, հուլիսի 1-ին նշվելու է ՀՀ դատախազության 95-ամյակը եւ նախատեսվում է, որ իրենց մասնագիտական տոնը դատախազության աշխատակիցները կդիմավորեն արդեն նոր հանդերձանքով:

Կառավարության այս որոշման ընդունման հրատապությունը նաեւ այս հանգամանքով է պայմանավորվել:

ՀՔԾ-2
GD-kin GD-txamard2 GD-txamard1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս