Բաժիններ՝

Գորիսեցիները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հանձնել ոստիկանությանը

Հունիսի 19-ին, ժամը 15.05-ին, Գորիս քաղաքի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով,«Ֆ-1» տիպի 3 նռնակ` 1 պայթուցիչով, «ՊԳ» տիպի հակատանկային 1 նռնակ, 14 մմ տրամաչափի 9 արկ, «ԴՇԿ» գնդացրի 12,7 մմ տրամաչափի 1, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի՝ 71 և «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

Նույն օրը, ժամը 16.10-ին, Որոտան գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և կամավոր հանձնել «AB738» ազդանշանային ատրճանակ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 533 փամփուշտ, 17.1 մ բիկֆուրդյան քուղ և ազդանշանային ատրճանակի 4 փամփուշտ:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս