Ինչի հետևանքով է կրճատվել արտահանումը
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերը լավ բան չեն խոստանում. այս տարի հունվար-մայիսին աճը կազմել է ընդամենը 0.2%: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած ցուցանիշներից:
Եթե 5 ամսվա ընթացքում արտահանումը դեռ պահպանում է դրական միտումը՝ աճը 9.2% է, ապա ներմուծումը նշված ժամանակահատվածում նվազել է 2.6%-ով:
Պատկերն առավել տխուր է, երբ ցուցանիշները համեմատում ենք 12-ամսյա կտրվածքով: Այսպես՝ 2013-ի մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արտաքին առևտրաշրջանառության անկումը 9% է: Ընդ որում՝ արտահանման անկումը՝ 13.1%, գերազանցում է ներմուծման ցուցանիշը՝ 7.6%: Թե ինչի հետևանքով են նման զգալի բացասական արդյունքներ գրանցվել, առայժմ պարզ չէ. արտահանման վիճակագրության տվյալներն ըստ ոլորտների դեռ չեն հրապարակվել: