Սերգեյ Լավրովն ու Մասուդ Բարզանին քննարկել են Սիրիայի հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակը: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են, որ Ժնևում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի գումարման միջոցով հարցի քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք: Բացի այդ, քննարկվել են նաև Ռուսաստանի ու Իրաքի փոխհարաբերությունների հարցը: