Սաակաշվիլին մեկնել է Վիեննա՝ մասնակցելու համար ԵԺԿ-ի համագումարին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր ներկա է գտնվելու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված համագումարին: Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը.

«Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Վիեննա, ուր ԵԺԿ-ի առաջնորդ Վիլֆրիդ Մարտենսի հրավերով ներկա է գտնվելու կուսակցության ընդլայնված համագումարին:

Նախագահի հետ մեկտեղ համագումարի աշխատանքներին մասնակցելու են եվրոպացի առաջնորդներ, պետության ղեկավարներ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ»:

Նշվում է, որ կուսակցության համագումարին մասնակցելու են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրիայի փոխկանցլեր Միխայել Շպինդելեգերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:

Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը ԵԺԿ-ի անդամ է հանդիսանում 2008 թվականից: ԵԺԿ-ը հիմնադրվել է 1976 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս