Բաժիններ՝

Խոսել են «Բագրատաշեն» և «Սադախլո» անցակետերի մասին

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆինանսական ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձան «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերին սարքավորումներ տրամադրելու և անցակետերի կարողությունները  զարգացնելու, ինչպես նաև դրամաշնորհային` Բագրատաշենի, Բավրայի ու Գոգավանի սահմանային անցակետերն արդիականացնելու ծրագրերին: Այս երկու նախագծերը նպատակ ունեն բարելավել  սահմանային անցակետերի կառավարման գործընթացը` ներդնելով կառավարման համալիր համակարգեր եւ  հեշտացնելով սահմանը հատելու գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930