Կալանավորը դադարեցրեց հացադուլը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հովհաննես Հովհաննիսյանը 8 օր հացադուլում գտնվելուց հետո այսօր առավոտյան դիմում է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին հացադուլը դադարեցնելու մասին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Հ.Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանն այսպիսով բողոքում էր իր գնահատմամբ, իր նկատմամբ անօրինական կալանքի դեմ և պահանջում վերացնել իր նկատմամբ քրեական հետապնդումը:
Կալանավորն այսպիսով դժգոհում էր ավազակային հարձակմամբ երկու հեռախոս հափշտակելու իրեն ներկայացված մեղադրանքի դեմ, որն, ըստ նրա շինծու ու մտացածին է: Պաշտպանը նկատեց, որ տուժողը նախկինում դատապարտված անձ է, այժմ էլ նրա վերաբերյալ հեռախոսի գողության քրեական գործը քննվում է Շենգավիթի վարչական շրջանի դատարանում: