
Հայտնաբերվել է զինամթերք Երևանյան լճի մոտակայքում

Հունիսի 18-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտ գտնվող «Լճափ» բենզալցակայանի ետնամասում հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, ինչպես նաև մեկ մարտական հաշվարկ:
Պարկով հայտնաբերված զինամթերքը (փամփուշտ, փամփուշտի պահունակ) ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն: