
Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Հունիսի 18-ին, ժամը 19.13-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ որ տեղական ժամանակով ժամը 18.47-ին Վրաստան – Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 44.290:
ՀՀ տարածքում երկրաշարժ չի զգացվել: