Մենք հաշվել ենք, որ բազմաթիվ գյուղերում արևի էներգիայի մասսայական օգտագործման կամ հելիոֆիկացիայի պարագայում կարող են ընդհանրապես հրաժարվել գազի ծառայություններից: Սա ոչ միայն գազի այլընտրանք է, այլև ամեն ինչի՝ էներգետիկայի, գազի, քաղաքականության իմաստով սա ևս այլընտրանք է:
Մայիսի 24-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Ազատության հրապարակում մի քաղաքացու գոտկատեղի աջ հատվածում` վերնաշապիկի տակ, նկատել են տարօրինակ իր և մոտենալով նրան՝ խնդրել են ներկայացնել այն, որը պարզվել է «RECK» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ է:
Սամիթը պարունակում է մաշկին օգտակար վիտամիններ և հանքային նյութեր, իսկ սերմերն ունեն մի շատ հետաքրքիր հատկություն` կլանում են սելեն և արծաթ։ Հայտնի է, որ արծաթի իոններ պարունակող ջուրն օգտակար է մարդու օրգանիզմին և մաշկին, սակայն պետք է հաշվի առնել, որ լույսը բացասաբար է ազդում արծաթաջրի հատկությունների վրա։
Հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը քնել է FOX News հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ընթացքում:
«Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը ՀՀ և ԱՄՆ պատմությունն է:
Արտագաղթի թեմային զուգընթաց` կոռուպցիայի դեմ պայքարը ևս իշխանությունները ներառում են զանազան ծրագրերում, այն տեղ է գտնում թիրախային խնդիրների լավագույն հորիզոնականներում: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը, եթե կուզեք, այս պահին Հայաստանի համար ամենևին էլ ակտուալ չէ:
2013թ. մարտի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 367.860, ինչը նախորդ ամսվա նույն ցուցանիշից մեծ է 2140-ով: Ընդհանուր առմամբ՝ վարորդներն իրենց մեքենաների ապահովագրության համար վճարել են 7 մլն 383.627 դրամ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Ասատրյանը կասկածվում է Երևան քաղաքում մի քանի բնակարաններից կենցաղային իրեր, գումար և այլ ապրանքներ գողանալու մեջ։
Գազի գնի բարձրացման հարցում քաղաքական բաղադրիչը բացառել անհնար է, ՀՀԿ-ն երկրում վարում է գների բարձրացման քաղաքականություն:
Մայիսի 25-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում կարկուտ է տեղում:
Հայաստանում այնքան էլ շատ չեն ընկերությունները, որոնց հետ մենք IFC-ում կցանկանայինք աշխատել: Մեզ հետ աշխատելն էլ հեշտ չէ, որովհետև հաճախորդի հետ աշխատելու ժամանակ մենք պահանջում ենք, որ մեր պոտենցիալ հաճախորդը բավարարի մի շարք պահանջներ:
Ժամը 19:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:
Սամսոն Գ.-ին Բաբաջանյան փողոցում գործող արտասահմանյան ավտոմեքենաների պահեստամասերի ցանկապատված տարածքից ապամոնտաժել և փորձել է գողանալ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի թափքի սնուցման հաղորդալարերը:
Մայիսի 19-ից 25-ն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է շահադիտական դրդումներով և պատվերով դատապարտյալ Ջ.Սլոյանի սպանությունը նախապատրաստելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 8-րդ կետերով:
Մայիսի 25-ին, ժամը 12.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի թիվ 8 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն:
ՌԴ նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ իր գլխավորությամբ դեսպանության ամբողջ անձնակազմը կանի ամեն հնարավորը՝ ի նպաստ Ռուսաստանի և եղբայրական Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման:
ՀՀ Ազգային ժողովի և Եվրամիության պատվիրակությունների միջխորհրդարանական հանդիպման ժամանակ ընդունվել է փաստաթուղթ, որտեղ նույնպես խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ստատուս-քվոյի մասին: Այսինքն` դա ոչ թե Լավրովն է ասում, այլ նաև մեր խորհրդարանականները:
Շ. Սարդարյանը հերքել է «ՀայՌուսգազարդ»-ում բարձր աշխատավարձերի մասին շրջանառվող լուրերը` նշելով, որ միջին աշխատավարձն ընկերությունում 150.000 դրամ է, և ընկերությունում չկան 5-6 հազար դոլար աշխատավարձ ստացող մարդիկ:
ՀՀ բանկերում քաղաքացիների ավանդները 1 տարում աճել են մոտ 24.5%-ով:
Մայիսի 25-ին, ժամը 18.32-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.20-ի սահմաններում թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 56 տան բնակիչներ՝ 2006 թ. ծնված Լ. և 2008 թ. ծնված Մ. Ռիտաչենսկայաները:
Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին Կ. Ալյանին պատկանող «ՎԱԶ-21015» մակնիշի 08 ՍՕ 070 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Ռ. Հակոբյանին:
Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա «Dorians» ռոք խմբի բացօթյա անվճար համերգը, որը կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում:
Մայիսի 25-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.10-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Ագարակ, Ամրակից և Լեջան գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները:
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի երկրորդ՝ «Զուգահեռ աշխարհում» գրքի 100 օրինակ վաճառքից գոյացել է 200 հազար դրամի հասույթ: Դատապարտյալը գրքի վաճառքից գոյացած գումարով կվճարի իր ուսման վարձը:
«Գործադուլի» նախապատրաստվող փաստաբանների հայտարարությունից կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրանց հեղինակները, կամ անտեղյակ են դատական համակարգի կառուցվածքից և ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից, կամ էլ միտումնավոր փորձում են այն խեղաթյուրել:
Առանձնատունը, որտեղ ժամանակին ապրել է հանրահայտ Կոկո Շանելը, հանվել է վաճառքի:
Դիմելու ենք բոլորին ու դիմելու ենք նաև սփյուռքի համար եթեր հեռարձակող հեռուստառադիոալիքներին, որպեսզի այս ամենի մասին տեղյակ պահեն` սփյուռքին, արտասահմանում բնակվող մեր հայերին` ներդրողներին, բարերարներին, բարեգործներին: Երկու ամիս ինտենսիվ աշխատելու ենք, գիշեր-ցերեկ աշխատելու ենք
Այսօր Երևանում անցկացվեց «Եվրոպայի օրը» (Europe Day), որի շրջանակներում Հյուսիսային պողոտայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:
Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանից ներողություն են խնդրել այն բարձրաստիճան ոստիկանները, ովքեր սպառնացել, հրել և վիրավորել էին փաստաբանին՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ: