Այս մասին գործակալությանը հայտնել է հենց ինքը՝ Իսմայլովը:
Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ մրցույթի հայտարարումը ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում քաղաքական ազատությունների խախտման կապակցությամբ:
Սահմանադրական դատարանն այսօր մերժել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ՝ 2008թ.-ի մարտի 1-ի քրեական գործով ազատազրկման դատապարտված և հետագայում վաղաժամկետ ազատ արձակված Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումները:
Մայիսի 31-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Յաննիս Դրաղասակիսի եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:
Մայիսի 31-ին, ժամը 16.43-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձոր մարզի Արտաբույնք գյուղի պտղատու ծառերը:
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք համամի՞տ է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի տեսակետին, թե «ընդդիմությունը փլատակների մեջ է»: «Ես գնահատում եմ դա որպես ինքնաքննադատություն ու երևի նկատի ունի իրենց վիճակը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորի մայրը` Իրինա Ղազարյանը պնդում է, որ աշխատանքից ազատված ոստիկան Վարդան Ղուկասյանը` նույն ինքը հայտնի «Դոգը», ստել է, երբ «Ժամանակ» թերթին ասել է, թե ինքը Իրինա Ղազարյանին չի տեսել ու իր մահացած որդու մահվան հանգամանքների մասին հետը չի խոսել:
Եթե եղել է որևէ կազմակերպիչ, ապա դա Հիսուս Քրիստոսն է:
2013 թ. փետրվարի 6-ին երկրորդ դասարանի աշակերտ Ստեփան Սողոյանը աչքի ստորին հատվածում գրիչի սուր ծայրով անսպասելի հարված է ստացել զուգահեռ դասարանի աշակերտ՝ խոսքի և մտավոր թերզարգացման խնդիր ունեցող Մինասյան Գոռից:
Ականատեսների պատմելով՝ կանայք, ովքեր ապրում են հենց հարևան շենքում, դուրս են եկել շենքի բակ և չեն հասցրել կտրել փողոցը, երբ մեքենան նրանց վրաերթի է ենթարկել հենց մայթի վրա՝ ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց:
Ն. Մեմեկանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Թուրքիան որևէ քայլ չի կատարում:
Միջադեպը գրանցվել է Փարիզում երկու երկրների առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հայաստանում նման բան երբևիցե չի եղել, սակայն սա արդեն իրողություն է, այդ մասին որոշումը ես երեկ եմ ստորագրել»,- ասել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը
Այս մասին հայտնել են «Հզբոլլահում» պարբերականի ունեցած աղբյուրները:
Մայիսի 31-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի թիվ 79 տան տանիքից ծուխ է նկատվում:
Ըստ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի՝ Արագածոտնում սոցիալական փաթեթների չիրացման պատճառը ոչ թե իրազեկման պակասն է, այլ պարզապես «անլուրջ» վերաբերմունքը:
Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մեղմացումը պայմանավորել է նրանով, որ Իրանը կառավարությունը փորձում է լռեցնել իր ժողովրդին և արգելափակում է քաղաքացիների հաղորդակցման հնարավորությունները:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նրան դիմավորեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Այն լայն քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում, իսկ You Tube վիդեոհոսթինգում տեղադրված տեսանյութն արդեն իսկ ունի ավելի քան 125.000 դիտում:
Այս տարի Շիրակի մարզում նախատեսվում է ամբողջությամբ լուծել անօթևանների խնդիրը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտեց, որ շենքեր են կառուցվելու Գյումրիում, Ախուրյանում, Մարալիկում, և երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 700 անձինք կստանան բնակարաններ:
«Բյուջեից 46 մլրդ է հատկացվում Երևան քաղաքին, ինչո՞ւ ձեր ղեկավարը չի ներկայացնում կատարողականը»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման հարցադրում ուղղեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին:
Խոսքը մասնավորապես գնում է Նյու Յորքի կլինիկաներից մեկում (կնճիռները հարթեցնող) բոտոքսի ներարկումների մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Այս մասին նշված է Թուրքիայի ու Թուրքմենստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի համատեղ հայտարարության մեջ:
Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:
«Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթին մասնակցել են «Dasaran.am» կրթական ծրագրին այս պահին միացած բոլոր 757 դպրոցները, որոնցից հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումը: